211652_close_icon
views-count1789 դիտում article-date 13:36 29-08-2020

Մինսկում առևանգել են ընդդիմության Համակարգող խորհրդի անդամի, նրան տարել են անհայտ ուղղությամբ

Մինսկում անհայտ անձինք առևանգել և անհայտ ուղղությամբ են տարել ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ, Վիկտոր Բաբարիկոյի շտաբի համակարգող Վիտալիյ Կրիվկոյին, այդ մասին հայտնում է [url=https://news.tut.by/economics/698547.html?tg]Tut.by[/url] կայքը՝ ընդդիմության շտաբին հղումով: Նշվում է, որ փողոցով ընթացող մեքենան վնասել է Կրիվկոյին տեղափոխող մեքենան, ինչի պատճառով ստիպված են եղել կանգ առնել: Այդ պահին նրանց է մոտեցել միկրոավտոբուս, որից անհայտ անձինք են դուրս եկել: Նրանք բռնել են Կրիվկոյին և տարել անհայտ ուղղությամբ: Թե որտեղ է գտնվում ընդդիմադիրը՝ փորձում է պարզել նրա փաստաբանը:

Նմանատիպ նյութեր