211652_close_icon
views-count1936 դիտում article-date 16:38 24-08-2020

Մինսկում ընդդիմության ստեղծած համակարգող խորհրդի 2 անդամի են ձերբակալել

Բելառուսի ընդդիմության ստեղծած Համակարգող խորհրդի գործադիր տնօրեն Անտոն Ռադնյանկովը հայտարարել է Մինսկում ոստիկանության կողմից ղեկավար կազմի երկու անդամի՝ Օլգա Կովալկովայի և Սերգեյ Դիլևսկու ձերբակալման մասին, գրում է [url=https://ria.ru/20200824/oppozitsiya-1576228054.html?fbclid=IwAR04bDUhygACdmuSXnWEE0GPmd2o6D8iUD_yRPtLGeppRQbz4NcS6XZonUU]ria.ru[/url]-ն։ «Նրանք, իսկապես, իրենց դեմ սկսված վարչական գործընթացի շրջանակում են ձերբակալվել»,- նշել է Մինսկի ոստիկանության մամուլի քարտուղար Նատալյա Գանուսևիչը։ Նա չի մանրամասնել, թե օրենքի որ խախտման մասին է խոսքը և թե վարչական օրենսգրքի որ հոդվածով է նրանց դեմ գործ հարուցվել։ Միևնույն ժամանակ, Կովալկովայի ֆեյսբուքյան էջում [url=https://www.facebook.com/KavalkovaVolya/posts/1669055769918626]նշվում է[/url], որ նրան ու Դիլևսկուն մեղադրում են չարտոնված ակցիայի կազմակերպման համար։ «Եկել են ՄՏԳ գործարանի մուտքի մոտ ցույց իրականացնող աշխատակիցների և գլխավոր տնօրենի տեղակալի հետ զրուցելու համար։ Ոստիկանության հատուկ ջոկատի աշխատակիցները նրանց մեղադրել են չարտոնված զանգվածային միջոցառումների կազմակերպման համար և տարել դեպքի վայրից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր