43589 դիտում
23:47 28-08-2020
Մոսկվայում իրավապահները տապալել են ադրբեջանցի օրենքով գող Լոտու Գուլիի հիշատակի արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քրեական աշխարհի ներկայացուցիչները, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիներ, հավաքվել էին Մոսկվայի սրահներից մեկում հարգանքի տուրք մատուցելու Թուրքիայում սպանված ադրբեջանցի քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովի հիշատակին (նաեւ հայտնի է որպես Լոտու Գուլի), հաղորդում է [url=https://dailystorm.ru/]DailyStorm[/url]-ը։
Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Մոսկվայում ներխուժել են սրահ Լոտու Գուլիի հիշատակի արարողության ժամանակ։ Հոգեհացն ընդհատելուց հետո ուժայինները գետնին էին պառկացրել բերման ենթարկվածներին եւ կազմակերպել հարցաքննություն։
Համացանցում հրապարակված տեսանյութում բերման ենթարկվածներից մեկը հայտարարել է, որ հանդիպման մասնակիցները եկել են Նադիր Սալիֆովի հիշատակի արարողությանը, եւ բոլոր հավաքվածները նրա բարեկամներն են
[url=https://shamshyan.com/hy/article/2020/08/20/1162642/]Ավելի վաղ հայտնի էր դարձել[/url], որ հետխորհրդային քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլի) ծոծրակի հատվածում հրազենային վնասվածք էր ստացել եւ սպանվել իր անվտանգության ծառայող Խագան Զեյնալովի կողմից։
Գուլին տեղում մահացել էր, իսկ փախուստի փորձ կատարած հրաձիգը բերման էր ենթարկվել թուրք ոստիկանների կողմից։ Օրենքով գողի հուղարկավորությունը տեղի էր ունեցել Թուրքիայում, իսկ արարողության ժամանակ ներկա էին նրա հարազատներն ու մտերիմները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
176686 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»
4574 դիտում
11:18 18-01-2014
Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի «օրենքով գող» Խրամոյ Նազիմը. տեսանյութ
Այս բաժնից
685 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
793 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
622 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի