211652_close_icon
views-count2581 դիտում article-date 19:59 28-08-2020

1-ին կուրսեցիների դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին. 1 մասնաշենքում ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը. ԵՊՀ

1-ին կուրսեցիների դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին. 1 մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքից: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «1. Բակալավրիատի առաջին կուրսեցիների համար ուսումնական գործընթացը սկսել սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում՝ համաձայն ուսումնամեթոդական վարչության հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի: 2. Մյուս կուրսերի համար ուսումնական գործընթացը սկսել սեպտեմբերի 15-ից: 3. Ուսումնական գործընթացը կազմակերպել առկա եւ հեռավար ձեւերի համադրությամբ: 4. Առկա դասընթացները կազմակերպել համաձայն դասացուցակի: Դասերի սկիզբը սահմանել 10:00-ին: Դասերի տեւողությունը սահմանել 60 րոպե: 5. Հեռավար դասընթացներն անցկացնել բացառապես https://e-learning.ysu.am/ հարթակում: Հեռավար դասընթացները կազմակերպել համաձայն դասացուցակի՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին: Դասերի սկիզբը սահմանել 9:00-ին: Դասերի տեւողությունը սահմանել 80 րոպե՝ 5 րոպե դասամիջոցով: 6. Յուրաքանչյուր ուսանողի համար առկա դասաժամերը կարող են կազմակերպվել շաբաթական առավելագույնը 2 օր, օրական առավելագույնը 3 ժամ, իսկ մեկ լսարանում ուսանողների թիվը չպետք է գերազանցի 30-ը: Առկա եւ հեռակա ձեւերով դասերի անցկացման օրերը չպետք է համընկնեն: 7. Մեկ ուսումնական մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը»:

Նմանատիպ նյութեր