211652_close_icon
views-count2841 դիտում article-date 23:23 27-08-2020

Գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ

Oգոստոսի 27-ին ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են նորաստեղծ ՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ գլխավոր վարչության կառուցվածքը, գործառույթները, քննարկվել ԿԽՄԿ մանդատի շրջանակներում գլխավոր վարչության գործառույթներից բխող ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունները: ԿԽՄԿ ներկայացուցիչները ներկայացրել են անհայտ կորածների ընտանիքի անդամների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված վերջին տարիներին իրականացված աջակցության ծրագրերը, ընդգծել այս ուղղությամբ Պաշտպանության նախարարության հետ ջանքերի համադրման կարևորությունը: Երկուստեք կարևորվել է նաև արդեն իսկ հաստատված համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումների շարունակականության ապահովումը և ձեռք բերված արդյունքների ամրապնդումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր