1900 դիտում
22:39 27-08-2020
Վրաստանում կանցկացվեն ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր» 5-րդ բազմազգ ուսումնավարժանքները
Վրաստանի Նորիո ուսումնական ռազմաբազայի և Վազիանի ռազմաբազայի տարածքերում սեպտեմբերի 7-18 կանցկացվեն ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2020» 5-րդ միջազգային բազմազգ զորավարժությունները: Ինչպես հաղորդում է [url=https://www.apsny.ge/2020/mil/1598472344.php]apsny.ge[/url]-ն՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը, ուսումնավարժանքների նպատակը «Վրաստանի, ԱՄՆ-ի և գործընկեր երկրների զինված ուժերի համատեղելիության և մարտական պատրաստվածության բարելավումն է»: Բացի այդ, նշվում է, որ դրանք «նպաստելու են կայուն և անվտանգ իրավիճակի պահպանմանը Սև ծովի տարածաշրջանում»:
««Արժանի գործընկեր-2020»-ի շրջանակներում առաջին անգամ կիրականացվեն թիմային զորավարժություններ բազմազգ ջոկատների մակարդակով՝ իրական ժամանակի ռեժիմով անցկացվող ուսումնավարժանքներին զուգահեռ, որոնք ներառում են նոր մոտեցումներ, ինչպես օրինակ՝ կիբերանվտանգությունը, տեղեկատվական գործողությունների տարրեր և էլեկտրոնային պատերազմներին դիմագրավելու տարրեր»,- ասվում է վրացական գերատեսչության հայտարարության մեջ:
Ակնկալվում է, որ զորավարժություններին կմասնակցեն 2700 զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից և Ֆրանսիայից:
Նմանատիպ նյութեր
2449 դիտում
21:07 01-08-2018
Վրաստանում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների բազմազգ զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
2595 դիտում
13:57 03-08-2019
Վրաստանում ՆԱՏՕ-ի Agile Spirit - 2019 բազմազգ զորավարժությունների օրերին Թբիլիսիի երկինքը կփակվի
Այս բաժնից
820 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1291 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
829 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել