2819 դիտում
21:59 27-08-2020
Վրաստանը պատվաստանյութ ստանալու հարցով բանակցություններ է վարում
Վրաստանն ակտիվորեն ներգրավված է պատվաստանյութ ստանալու հարցով բանակցություններին: Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների եւ հասարակական առողջության վերահսկման հարցերով ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, հաղորդում է [url=https://www.newsgeorgia.ge/%d0%b3%d0%b0%d0%bc%d0%ba%d1%80%d0%b5%d0%bb%d0%b8%d0%b4%d0%b7%d0%b5-%d1%80%d0%b0%d1%81%d1%81%d0%ba%d0%b0%d0%b7%d0%b0%d0%bb-%d0%ba%d0%be%d0%b3%d0%b4%d0%b0-%d0%b3%d1%80%d1%83%d0%b7%d0%b8%d1%8f-%d0%bf/]newsgeorgia.ge[/url]-ն:
Նա հայտնել է, որ այժմ աշխարհում մոտ 9 պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ են անցկացվում: Դրանցից 3-ն արդեն անցել են հետազոտությունների երրորդ փուլին:
Ակնկալվում է, որ աշնան վերջին կհաստատվի միանգամից մի քանի պատվաստանյութ:
Ըստ կանխատեսումների, Գամկրելիձեի խոսքով, կորոնավիրուսը չի ավարտվի ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ էլ 5 ամիս անց, վիրուսը խնդիրների է ստեղծել աշխարհի համար մեկ տարով կամ նույնիսկ ավելի այնքան ժամանակ, քանի դեռ արդյունավետ պատվաստանյութ կամ դեղամիջոց չի մշակվել:
Նմանատիպ նյութեր
2281 դիտում
15:49 22-02-2021
Վրաստանը սեզոնային աշխատանքների համար բանակցություններ է վարում նաև Ֆրանսիայի, Հունաստանի և Իսրայելի հետ
3192 դիտում
21:50 17-03-2022
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ՈւԵՖԱ-ի հետ բանակցություններ է վարում՝ «Չելսիի» երկրպագուների հարցով
1270 դիտում
14:27 04-03-2023
Գերմանական Rheinmetall-ը Ուկրաինայում տանկերի գործարանի կառուցման հարցով բանակցություններ է վարում
Այս բաժնից
1198 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1471 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1132 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները