2274 դիտում
21:45 27-08-2020
ՇՎՏՄ-ն կասեցումներ է իրականացրել Կոտայքի մարզում, ստուգայց՝ մայրաքաղաքում
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը օգոստոսի 27-ին, կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում: Տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
Դիտարկված շինանյութի խանութներից մեկում բացակայել է ջերմաչափման գրանցամատյանը, թերի է կատարվել ախտահանման գործընթացը, ինչի առթիվ կազմվել է արձանագրություն:
«Բենզինի ու գազի լցակայաններում էական խախտումներ չեն հայտնաբերվել: Տեսչական մարմնի աշխատակիցները ցուցումներ են տվել տնտեսավարողներին՝ գործունեության տարածքում գտնվող վճարման տերմինալների հարևանությամբ փակ աղբամաններ և ախտահանիչներ տեղադրելու հետ կապված:
ՇՎՏՄ-ն նաև կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում: Նախկինում դիտարկված խախտումների հիման վրա 24 ժամով կասեցվել է շինանյութի ու բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող մի քանի տնտեսավարողների գործունեություն:
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
2265 դիտում
18:59 21-07-2020
ՇՎՏՄ-ն կասեցումներ է իրականացրել Երևան խաղաքի Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում
2145 դիտում
20:23 18-07-2020
ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում. արձանագրվել են խախտումներ
Այս բաժնից
844 դիտում
18:28 03-02-2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
757 դիտում
18:22 03-02-2025
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը