211652_close_icon
views-count2205 դիտում article-date 18:59 21-07-2020

ՇՎՏՄ-ն կասեցումներ է իրականացրել Երևան խաղաքի Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում

Այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Գյումրի քաղաքում և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Գյումրիում տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները խախտումներ չեն հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։ Երևանի կենտրոն վարչական շրջանի «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայում ՇՎՏՄ-ի մշտադիտարկում իրականացնող խումբը դիտարկել է թերություններ կապված ջերմաչափման գրանցամատյանների հետ, որոնք տեղում շտկվել են: Տեսչական մարմնի աշխատակիցները խախտումներ են արձանագրել «Գնունի» շինանյութերի տոնավաճառում: Բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները: Խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն: ՀՀ ողջ տարածքում տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացը շարունակվում է: Հոլիսի 21-ին ՇՎՏՄ-ն նաև կասեցումներ է իրականացրել Երևան խաղաքի Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում: 24 ժամով կասեցվել է շինանյութի առևտրի մի շարք կետերի գործունեությունը, որտեղ բացակայել են սոցիալական հեռավորություն պահելու նպատակով արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Նմանատիպ նյութեր