Մինսկում Լուկաշենկոյի կողմնակիցները հանրահավաք են կազմակերպել
Մինսկում տեղի է ունենում Ալեքսանդր Լուկաշենկոյի աջակիցների հանրահավաքը՝ «Կանայք՝ հանուն միասնության և խաղաղության» խորագրով:
Ինչպես հայտնում է [url=https://ria.ru/20200827/miting-1576397243.html]ria.ru[/url]-ն, մարդիկ հավաքվում են երեկոյան 18:00-ից (երևանյան՝ 19:00) «Բելառուս» հանրախանութի մոտակա հարթակում, որտեղ բեմ են տեղակայել: Ակցիայի մասնակիցները թափահարում են պետական դրոշները և պարբերաբար կարգախոսներ են հնչեցնում:
Գործակալության փոխանցմամբ՝ Միսնկում մի քանի ռուս լրագրողների են ձերբակալել, այդ թվում՝ ria.ru-ի թղթակցին, որը լուսաբանում է ցույցերը:
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ամեն օր բողոքի ցույցեր են տեղի ունենում: Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները չեն ընդունում ընտրությունների արդյունքները և պահանջում նոր-արտահերթ ընտրություններ։