12902 դիտում
15:51 14-04-2018
Փաշինյանի կողմնակիցները երթ էին կազմակերպել և ներխուժեցին «Հանրային ռադիո»- ի շենք. Արմենպրես
«Իմ քայլը» նախաձեռնության շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ մի քանի տասնյակ մարդ Ֆրանիսայի հրապարակից քայլերթ էր անցկացնում Երևանի փողոցներով: Նրանք անցան Սայաթ-Նովա փողոցով, սակայն անակնկալ սկսեցին վազել դեպի «Հանրային ռադիո»-ի շենք: Նրանք ներխուժեցին շենք, դռներ կոտրելով սկսեցին վազել շենքի ներսում:
«[url=https://armenpress.am/arm/news/929963.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բավական ջանքեր էր գործադրում ամբոխին հանդարտեցնելու համար: Փաշինյանն անգամ ներողություն խնդրեց ռադիոյի աշխատակիցներից: Նա դուրս հրավիրեց իր հետ ռադիո ներխուժած որոշ երիտասարդների:
Նիկոլ Փաշինյանը երկշաբաթյա քայլերթ էր կազմակերպել, Գյումրիից եկել Երևան` ոտքով կտրել անցնելով 212 կիլոմետր և կատարելով շուրջ 320 հազար քայլ: Ապրիլի 13-ի երեկոյան հանրահավաքից հետո նրանք փակ են պահել Ֆրանսիայի հրապարակը:
ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00-ից մինչև 07.00-ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում: Ֆրանսիայի հրապարակում հատվող փողոցները մայրաքաղաքի համար կենսական նշանակության ճանապարհներ են, որոնցով երթևեկող ՀՀ քաղաքացիների համար արդեն իսկ առաջացել են տեղաշարժման սահմանափակումներ և անհարմարություններ:Հավաքի բնականոն ընթացքի ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, հավաքի վայրում կարգադրիչների բացակայությունը, ոստիկանության ներկայացուցիչների հետ չհամագործակցելը, հավաքի մասնակիցների կողմից համայնքային սեփականություն հանդիսացող գույքի տեղափոխումը հավաքի վայր փաստում են, որ հավաքի կազմակերպիչներն ամբողջությամբ չեն վերահսկում իրադրությունը:
Նմանատիպ նյութեր
5477 դիտում
21:37 05-10-2016
Թբիլիսիում Սաակաշվիլիի կողմնակիցները հանրահավաք և երթ են կազմակերպել
1267 դիտում
22:17 05-02-2024
Փաշինյանի` Հանրային ռադիո այցի ժամանակ Արցախի դրոշը հանվել է․ Տիգրան Աբրահամյան
3826 դիտում
13:31 24-06-2017
Մադուրոյի կողմնակիցները փորձել են ներխուժել Վենեսուելայի խորհրդարանի շենք
Այս բաժնից
607 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
817 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
832 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են