1597 դիտում
13:21 23-01-2021
Հեռավոր Արևելքում Նավալնիի կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել. կան ձերբակալվածներ
Ռուսաստանի Հեռավոր Արևելքում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ինչպես տեղեկացնում է [url=https://ria.ru/20210123/vostok-1594253648.html]ria.ru [/url]-ն, մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է օրենքի խախտման համար: Խաբարովսկի քաղաքապետարանը հայտնել է, որ հրապարակում մոտ 250 մարդ է հավաքվել:
Բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Վլադիվոստոկում, Չիտայում, Ուլա Ուդեյում և այլ քաղաքներում:
«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը նշել է, որ ոստիկանության աշխատակիցները բարձրախոսներով բնակիչներին զգուշացրել են, որ ակցիան չարտոնված է, հավաքվածներին խնդրել են ցրվել, սակայն ցուցարարները չեն ենթարկվել պահանջներին:
Նավալնիի շտաբները կոչ են արել հունվարի 23-ին ակցիաներ անցկացնել ՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ոչ մի քաղաքում նման ակցիաները արտոնված չեն եղել: ՌԴ գլխավոր դատախազությունը եւ ներքին գործերի նախարարությունը նախազգուշացրել են հանրահավաքներին մասնակցելու համար պատասխանատվության մասին:
Նմանատիպ նյութեր
1793 դիտում
12:16 21-07-2016
Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել. կան ձերբակալվածներ
1917 դիտում
18:37 25-10-2014
Սաակաշվիլիի կողմնակիցները բողոքի ակցիա են նախապատրաստում
Այս բաժնից
814 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
427 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
580 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ