1629 դիտում
20:26 27-08-2020
Նավալնիի դեմ ուղղված հանցավոր գործողությունների վերաբերյալ առայժմ որևէ ապացույց չկա․ ՌԴ դատախազություն
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի դեմ ուղղված հանցավոր գործողությունների վերաբերյալ առայժմ որևէ ապացույց չկա: Այս մասին ասել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Իվանովը: Գրում է [url=https://ria.ru/20200827/navalnyy-1576386757.html]ria.ru[/url]-ն։
Իվանովը նշել է, որ դեռ օգոստոսի 20-ին նախաքննական ստուգում է իրականացվել: Ըստ դատախազի ներկայացուցչի՝ դա ստանդարտ պրակտիկա է օդային ուղևորների հետ նման պատահարների դեպքում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին 44-ամյա Նավալնիին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ընդդիմադիր գործչի աջակիցները պնդում են, որ նա թունավորվել է։ Օգոստոսի 22-ին Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Գերմանիա, նրա բուժումը շարունակվում է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում:
Նմանատիպ նյութեր
1561 դիտում
18:39 18-11-2022
Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի հանցավոր արարքները նոր թափ են ստացել. ԱՀ դատախազություն
Այս բաժնից
1351 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1216 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1273 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա