211652_close_icon
views-count2185 դիտում article-date 18:41 27-08-2020

Գերբեռնված փոխադրման դեպքերը բացառելու համար ՔՏՀԱՏՄ-ն եռապատկել է վերահսկողական աշխատանքները

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շրջիկ խմբերով և կանգառի կետերում շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Հատկապես վերջին մի քանի օրերին՝ ուղևորահոսքի թվաքանակով պայմանավորված, վերահսկողության թիրախում է գտնվում Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության ապահովման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։ Այսօրվա դիտարկման արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում կրկին հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ։ Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են ամենօրյա կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տեղում արձանագրված թերությունների մասով տվել շտկման ցուցումներ։ Նշենք, որ գերբեռնվածության խնդիրը կարգավորելու և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության վարչության կողմից եռապատկվել է վերահսկողական աշխատանքների ծավալները, որի արդյունքում արդեն ձևավորված մեկ տասնյակից ավելի մասնագիտական կարգախմբերը ողջ օրվա ընթացքում վերահսկողություն են իրականացնում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։

Նմանատիպ նյութեր