211652_close_icon
views-count1843 դիտում article-date 16:15 26-08-2020

Կալիֆոռնիայում անտառային հրդեհները նոր մակերեսներ են գրավել

Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհների մակերեսը մեծացել է մինչև 612,9 հազար հեկտար, հայտնել են նահանգի կրակի դեմ պայքարի ծառայությունից։ Հրդեհված տարածքը կազմում է 126,3 հազար հեկտար։ Չնայած բոլոր ջանքերին, առայժմ չի հաջողվում կրակը հաղթահարել։ Տարերային աղետի դեմ պայքարում են 14 հազարից ավելի հրշեջներ, ավելի քան 2,4 հազար մեքենաներ և 310-ից ավելի բուլդոզերներ։ Իշխանությունները հաստատել են հրդեհի 7 զոհերի մասին տեղեկությունը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Անոմալ շոգի և հրդեհների պատճառով նահանգում շարունակում է գործել ԱԴ ռեժիմը։ ԱՄՆ նախագահը կարգադրել է դաշնային բյուջեից օգնություն հատկացնել Կալիֆոռնիայի իշխանություններին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ներկայիս անտառային հրդեհը ընդգրկման մակերեսով Նահանգի պատմության մեջ 2-րդն է։

Նմանատիպ նյութեր