Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհները տարածվում են. մակերեսը հասել է 200․000 հեկտարի
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային հատվածում մոլեգնող անտառային հրդեհները շարունակում են տարածվել. այժմ դրանց մակերեսը գրեթե հասել է Լոս Անջելեսի մակերեսին:
Ինչպես նշում է [url=http://www.dailymail.co.uk/news/article-6027663/Northern-California-wildfires-expanding.html]Daily Mail[/url]-ը, նահանգապետ Ջերի Բրաունը դիմել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ դաշնային օգնություն խնդրելով նրանից:
Հայտնի է, որ հրդեհների մակերեսը կազմում է ավելի քան 200.000 հա: Պարբերականը նկատում է, որ սա Կալիֆոռնիայի պատմության մեջ իր մեծությամբ 6-րդ անտառային հրդեհն է:
Հրշեջները նախազգուշացրել են, որ հրդեհները դեռևս երկար կշարունակվեն:
Հավելենք, որ առ այսօր տարհանվել է 20.000 բնակիչ, ավերվել է 100-ից ավելի շինություն: