Կալիֆոռնիայում անտառային հրդեհները ոչնչացրել են մոտ 600 տուն
Անտառային ուժգին հրդեհների պատճառով Հյուսիսային Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Իշխանությունները տարհանել են հազարավոր մարդկանց:
Հարյուրավոր գյուղեր վտանգի տակ են: Ավելի քան 5 հազար հրշեջ փրկարարներ փորձում են հանգցնել կրակը:
Անտառային հրդեհները ոչնչացրել են մոտ 600 տուն: