211652_close_icon

Զբոսաշրջության ոլորտի կորուստներն ամբողջ աշխարհում կազմել են շուրջ 320 միլիարդ դոլար․ ՄԱԿ

views-count1360 դիտում article-date 14:51 25-08-2020
Կորոնավիրուսի համավարակի պատճառով զբոսաշրջության ոլորտի կորուստներն ամբողջ աշխարհում կազմել են շուրջ 320 միլիարդ դոլար, 120 միլիոն աշխատատեղ հայտնվել Է սպառնալիքի տակ: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ զբոսաշրջության հատվածի վրա համավարակի ազդեցության մասին զեկույցի շնորհանդեսի առթիվ տեսաուղերձում: Գրում է [url=https://tass.ru/ekonomika/9280447]tass.ru[/url]-ն։ «Ընթացիկ տարվա առաջին հիգ ամսում միջազգային տուրիստական ուղեւորությունների թիվն ավելի քան կիսով չափ նվազել Է, զբոսաշրջության հատվածի կորուստները կազմել են շուրջ 320 միլիարդ դոլար»,- նշել Է նա: «Զբոսաշրջության ոլորտում ամբողջությամբ վերցված 120 միլիոն աշխատատեղ գտնվում Է սպառնալքի տակ»,- հավելել Է գլխավոր քարտուղարը: Գուտերիշն ընդգծել Է, որ անհրաժեշտ Է վերականագնել զբոսաշրջության հատվածը: «Բայց դա պետք Է տեղի ունենա՝ հաշվի առնելով մարդկանց անվտանգությունը եւ շրջակա միջավայրի պահպանումը»,- նշել Է նա: Գլխավոր քարտուղան ընդգծել Է, որ տրանսպորտի հետ կապված վնասակար արտանետումները կարող են կրկին կտրուկ ավելանալ, եթե զբոսաշրջությունը վերականգնվի առանց հաշվի առնելու բնապահպանությունը

Նմանատիպ նյութեր