211652_close_icon
views-count9784 դիտում article-date 12:16 25-08-2020

Էս ինչ անսահման ատելություն է, էս ինչ քինախնդրություն է, էս ի՞նչ մռմուռ է, որից չեք կարողանում ձերբազատվել․ Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը Ֆեյսբուքի [url=https://www.facebook.com/yesayan.mag/posts/1220788161611091]էջում գրել է[/url]․ «Երբ ի հայտ է գալիս բռնապետը, նա առաջ է քաշվում որպես ժողովրդի դրածո, Պլատոնն է ասել, ցավոք, սա արդիական է նաեւ այսօր։ Իսկ բռնապետերը բոլոր ժամանակներում ձգտել են ոչնչացնել եւ ուրանալ իրենցից առաջ եղած ամեն ինչ եւ հայտարարել, թե աշխարհի կենտրոնն են։ Ահա, սա կատարվեց նաեւ մեր երկրում եւ իզուր են մոլորյարները մտածում, թե մեր երկրում դեմոկրատիա է, չարաչար են սխալվում, բոլոր բռնապետությունները գործում եւ խոսում են ժողովրդի անունից, գլխատելով նույն այդ ժողովրդին։ Այսօր ՀՀ-ում իշխանությյան է եկել միապետ-բռնապետը։ Եվ նա մերժում եւ ոչնչացանում է իրենից առաջ եղած ամեն ինչ, անգամ սրբությունները եւ ազգային արժեքները։ Երեկ դիտեցի Հ1-ում Քոչարյան Անդրանիկի հարցազրույցը,/մինչ այդ՝ լսել էի Սամվել Բաբայանի խոսքը/, շատ տխուր եւ վտանգավոր է, երբ հայոց բանակի հաղթանակները օրվա իշխանությունը չի ուզում նկատել եւ այդ հաղթանակները իրար հետեւից ժխտում է, մերժում․․․Եվ երբ նույնն անում է բանակի մասին ոչ թե հեռավոր, այլ՝ անմիջական պատկերացում ունեցողը, հարյուրապատիկ ցավալի է։ Տխուր օրինակ, թե ինչպես կարող է պաշտոնը մարդուն /խոսքս այս դեպքում Բաբայանի մասին է/, փոխել եւ ստիպել, որ դառնա բանակից փախածի խաղալիքը, ստիպել, որ ինքնակամ անցնի գրեթե սեփական կենսագրության վրայով։ Ստացվում է, որ այս պահին հայոց բանակը, Արցախի պաշտպանության բանակը ստիպված ենք պաշտպանել ոչ թե թուրքից այլ՝ ՀՀ այսօրվա իշխանությունից․․ եւ նրա խամաճիկներից։ Նման աբսուրդ եւ վտանգավոր պահ երբեւէ չի եղել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ․․Բանակը ռազմաճակատներում հաղթանակներ է տանում, ետ է մղում թշնամու հարձակումները, թույլ չի տալիս, որ թուրքը իր նպատակին հասնի, եւ ահա, ՀՀ-ում իշխանությունը զավթածները առանց աչքը թարթելու վարկաբեկում են այդ հաղթանակը,,Չեն ուզում տեսնել, ասում են՝ չի եղել։Հիմա, որ Հ1-ի եւ «Ազատության» եթերներում այսպես կուրծք տված Ադրբեջանի մուղամախառն երգերն եք երգում, թուրքի ջրաղացին ջուր լցնելով, մերժելով եւ ապրիլյանի եւ, առհասարակ ,բանակի հաղթանակները, ի՞նչ նպատակ եք հետապնդում։ Եթե ձեզ թվում է դրանով նախկին իշխանությանը, ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանին եք վատություն անում, շատ եք սխալվում, դուք դրանով շատ ավելի վատ բան եք անում՝ ուրանում եք հայ ժողովրդի ստեղծած եւ փայփայած բանակի հաղթանակը։ Իսկ նա, ով ուրանում է զինվորի եւ հրամանատարի հաղթանակը, թափված արյունը եւ հերոսների կատարած սխրանքները, բանակի մարտական ոգին է կոտրում։ Դուք մեր զինվորի եւ հրամանատարի հերոսական պայքարն եք նսեմացնում, չունենալով դրա իրավունքը։ Անցած տարիներին այնքան թույն եւ մաղձ է կուտակվել ձեր հոգիներում,, որ կհերիքի մի ամբողջ ատոմակայան աշխատեցնել․․։ Հիմա, բանակից եք խոսում, որ ի՞նչ անեք․․։ Վստահ եմ, իշխանազավթումից հետո, ի թիվս այլ <հանձնարարականների> ձեզ տրվել է նաեւ այս հանձնարարությունը՝ թուլացնել հայոց բանակը, միակ կայացած եւ ցայսօր անխափան աշխատող կառույցը․ միակ հարստությունը, անվտանգության միակ երաշխիքը,որը մեր երկրի սահմանների անվտանգության երաշխավորն ու պահապան է․․․Այս պահի դրությամբ միակ կառույցը, որը կարող է, պատրաստ է եւ ուզում է թուրքին ցույց տալ իր տեղը եւ ռադ անել մեր երկրի սահմաններից։ Իսկ դուք եւ ձեր նմանները պատրաստ են Արցախում թուրքի հետ թեյ խմել եւ Ստեփանակերտում մուղամ լսել, էս չե՞ք․․։ Թուրքը, որ թուրք է, ընդունում է մեր հաղթանակները եւ ,ապրիլյանից հետո Ալիեւը լացակումած հայտարարությունը, թե փակ դռների ետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը հենց դրա մասին է խոսում․․Իսկ դուք ի՞նչ եք անում, պարոնայք․․․ Էս ինչ անսահման ատելություն է , էս ինչ քինախնդրություն է, էս ի՞նչ մռմուռ է, որից չեք կարողանում ձերբազատվել․․ Իրոք, ամոթ է, մի քիչ սառեք, նստեք ու մտածեք, հասկացեք, որ դուք ձեր էս ուրացումների շղթայով ինքներդ ձեզ եք խեղդելու շատ շուտով։Ձեր նմանները եկել ու գնացել են, բայց մեր բանակը կա եւ լինելու է․․։Էն աստիճանի եք իջեցրել ձեր մտքերի մակարդակը, որ այլեւս ձեւի ու բովանդակության չափն ու սահմանը կորցրել եք․․Հասկանում եմ,մեջներդ վախը ահագնանում է, ինքներդ էլ զգում եք, որ հողը ձեզ այլեւս չի ուզում հանդուրժել, զգում եք, որ վերջներդ վատ է լինելու․․Բայց, մի՞թե կարելի է էս աստիճան փոքրոգի լինել․․․ Հայկական բանակը՝ հրամանատարներին ու զինվորներին հանգիստ թողեք, ամեն ինչ մեր երկրում ապականեցիք, բանակից ձեռքերդ հեռու։ Ուրացողի քաղաքականությւն եք վարում,իսկ ուրացողին ուրացում է սպասվում, շուտով ինքներդ եք դառնալու մերժված եւ դեն նետված, բայց ինչո՞ւ եք ձգտում հեռանալուց առաջ ամեն ինչ վերջնականապես մրոտել․․․ <Հետո թեկուզ ջրհեղեղ> ձեր նպատակը չի հաջողելու․․․ Թե ինչ ծրագիր կար ապրիլյանի հանձնաժողովը ստեղծելիս, ինձ համար գոնե, որպես երկար տարիներ տարբեր «ժամանակավոր» հանձնաժողովներ լուսաբանած լրագրողի, ի սկզբանե պարզ էր, բայց եւ հիմա պարզ է շատերի համար, ուստի՝ իզուր մի ջղաձգվեք․․․ Բոլոր նրանք, ովքեր դեռ մտածում են, թե խտացնում եմ գույները, թող հիշեն,կրկնում եմ՝ այս պահի դրությամբ միակ կառույցը, որը կարող է, պատրաստ է եւ ուզում է թուրքին ցույց տալ իր տեղը եւ ռադ անել մեր երկրի սահմաններից, երկրի անվտանգության միակ երաշխավորը,միակ կառույցը հայկական բանակն է։ Դա դուր չի գալիս եւ վախեցնում է այսօրվա իշխանությանը։ Իմ կարծիքով, ամեն ջանք դրվում է բանակը վարկաբեկելու եւ բանակի մարտական ոգին կոտրելու համար․․Իսկ սա ամենուղիղ եւ զազրելի ճանապարհն է թուրքի առաջ դարպասները բացելու համար, սա ամենանողկալի վասակություն է, հիշեք մեր պետության տարբեր այսպիսի էջեր, պատմությունից դասեր քաղեք․․․ Վերջում, պարզապես հիշեցնեմ՝ կարելի է հիմարացնել ժողովրդի մի մասին մշտապես, կարելի է հիմարացնել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, սակայն անհնար է հիմարացնել ամբողջ ժողովրդին մշտապես։ Մարգարիտ Եսայան»

Նմանատիպ նյութեր