211652_close_icon
views-count2712 դիտում article-date 20:32 24-08-2020

Կումանը զանգահարել է Սուարեսին և հայտնել, որ նա պետք է հեռանա ակումբից

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն այսօր առավոտյան զանգահարել է թիմի հարձակվող Լուիս Սուարեսին և հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում նրա հետ հույսեր չի կապում: Ուրուգվայցուն ակումբը չի տեղեկացրել նոր մարզահավաքի ժամկետների մասին: Մոտ ժամանակներս «Բարսայի» իրավաբանները հանդիպելու են Սուարեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի համաձայնության պայմանագրի խզման շուրջ, որն ավարտվում է 2021 թվականին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սուարեսը կարող է վերադառնալ «Այաքս», որտեղ նա հանդես էր եկել 2007-2011 թվականներին: Սուարեսը «Բարսայում» է 2014 թվականից: Հուլիսին նա թիմի կազմում իր 195-րդ գոլը խփեց, որի շնորհիվ նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուների թվում դուրս եկավ երրորդ տեղ:

Նմանատիպ նյութեր