Ղրղզստանը բացել է սահմանները Հայաստանի և ևս 30 երկրների քաղաքացիների համար
Ղրղզստանը բացել է սահմանները Հայաստանի և ևս 30 երկրների քաղաքացիների համար, հաղորդում է [url=https://www.akchabar.kg/ru/news/kyrgyzstan-otkryl-granicy-dlya-grazhdan-31-stran/]«Ակչաբարը»[/url]:
Ցուցակում են երկրները, որտեղ կորոնավիրուսի նվազեցում է նկատվում:
31 պետությունների քաղաքացիներ կարող են մեկնել Ղրղզստան: Երկրների թվում են՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Թուրքմենստան, Բելգիա, Ավստրիա, Բրիտանի, Գերմանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իտալիա և այլն: