3706 դիտում
13:15 24-08-2020
ԱԻ նախարարը ներկայացրել է ՓԾ տնօրենի նոր տեղակալին
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ: Տեղեկացնում է ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Այսօր կայացած խորհրդակցությունը մեկնարկել է շնորհավորական խոսքով: Նախարարը արդյունավետ և հաջող աշխատանք է մաղթել գնդապետ Տիգրան Պետրոսյանին:
Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին:
Նախարար Ցոլակյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի դեպքերի նվազում կա, սակայն հրահանգել է, որպեսզի մարզային փրկարարական վարչությունները չթուլացնեն զգոնությունը՝ հաշվի առնելով նաև, որ հնարավոր է սեպտեմբերին և հոկտեմբերին պատկերը փոխվի:
Նախարարն ընդգծել է, որ կորոնավիրուսի հետ կապված լուրջ խնդիրներ չեն ունեցել, հսկողությունը նույն կերպով շարունակվելու է:
Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը մի քանի հանձնարարական է տվել տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին. մասնավորապես՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մարզային և Երևանի փրկարարական վարչությունների պետերը պետք է հրդեհապայթյունավտանգ օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրեն:
Փրկարարական ուժերի վարչությունը համեմատություն է կատարելու հրդեհապայթյունավտանգ օբյեկտների ցանկի և հրդեհաշիջման օպերատիվ պլանների և քարտերի միջև: Տարբերության դեպքում օբյեկտների համար օպերատիվ պլաններ և քարտեր են մշակվելու:
Նմանատիպ նյութեր
797 դիտում
14:28 10-03-2015
ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է իր նորանշանակ տեղակալին
2451 դիտում
20:44 03-08-2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
349 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
787 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
361 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին