1645 դիտում
12:42 22-08-2020
Բայդենի ընտրարշավի համար 4 օրում 70 մլն դոլար է հանգանակվել
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը կուսակցության Ազգային համագումարի անցկացման 4 օրում իր ընտրարշավ է ներգրավել 70 մլն դոլարի կամավոր նվիրատվություն։ Այս մասին [url=https://edition.cnn.com/2020/08/21/politics/joe-biden-dnc-fundraising-viewership/index.html]CNN[/url] հեռուստաընկերությանը հայտնել են քաղաքական գործչի ընտրական շտաբից։
Ընդ որում՝ անցյալ շաբաթ Բայդենը միայն 2 օրում հավաքել է 48 մլն դոլարի կամավոր նվիրատվություն։ Խոսքը Կալիֆոռնիա նահանգից սենատոր Կամալա Հարիսին որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու առաջադրելու որոշումից հետո 2 օրվա մասին է։
Դեմոկրատների համագումարն ընթացել է 4 օր վիրտուալ ռեժիմում։ Միջոցառման հեռարձակումը դիտել է մոտ 122 մլն մարդ, այդ թվում՝ 85,1 մլն հռուստադիտող եւ 35,5 մլն համացանցային օգտատեր։
Հինգշաբթի Բայդենը ԱՄՆ նախագահի պաշտոնում որպես դեմոկրատների թեկնածու առաջադրվելու համաձայնություն էր տվել։ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը երեքշաբթի նրան հաստատել էր նախագահի իր թեկնածու։ Նա ստացել է պատվիրակների ձայների մեծամասնությունը։ Հարիսը հաստատվել է փոխնախագահի թեկնածու։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 3-ին։
Նմանատիպ նյութեր
2290 դիտում
11:45 29-11-2019
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում հանգանակվել է շուրջ 10 մլն դոլար
1658 դիտում
11:26 21-12-2018
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գալա երեկոյին հանգանակվել է 4,1 միլիոն դոլար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1311 դիտում
10:54 27-11-2020
Հեռուստամարաթոն 2020-ի արդյունքում հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Այս բաժնից
1231 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1042 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1078 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ