2048 դիտում
16:59 21-08-2020
Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել Ստեփանակերտում, հանձնարարել է բարեկարգել փողոցները, լուծել վթարային շենքերի բնակիչների խնդիրը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին շրջայց է կատարել Ստեփանակերտի մի շարք թաղամասերում:
Արցախի նախագահը հանդիպել է Մարտունի 26 հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչների հետ: Նա նշել է, որ հանձնարարական է տվել ամենակարճ ժամանակահատվածում լուծել մայրաքաղաքում և հանրապետության այլ համայնքներում վթարային բոլոր շենքերի հարցը:
Նախագահի խոսքով՝ շենքի բնակիչների բնակարանային խնդիրը վերջնական լուծելու համար պետական բյուջեից կհատկացվեն անհրաժեշտ միջոցներ: Մինչ այդ նրանք կարող են տեղափոխվել վարձով բնակարաններ, որոնց վարձավճարները կտրամադրի պետությունը:
Բնակարանների տրամադրման համար հիմք է հանդիսանալու համապատասխան հանձնաժողովի կայացրած որոշումը: Ըստ այդ որոշման՝ կառավարությունը հնարավորություն է ունենալու համապատասխան սենյակների քանակով բնակարան կամ համապատասխան գումարի չափով փոխհատուցում տրամադրել քաղաքացիներին:
[img]https://st0.shamshyan.com/editor/0150006001598012414374784.jpg[/img]
Նախագահը նշել է, որ բացառվելու են լրացուցիչ գումարներ ստանալու նպատակով կատարված կեղծ գրանցումները: Հանձնաժողովը զբաղվելու է նաև մայրաքաղաքի մնացած բոլոր վթարային շենքերի գույքագրմամբ, որոնց հետ կապված խնդիրներն լուծումներ կստանան՝ ըստ հերթականության:
Շահինյան, Ամիրյան, Շիրազ, Հովհաննեսյան փողոցների բնակիչների խնդիրը թաղամասի ճանապարհն է, որը գտնվում է անբարեկարգ վիճակում: Նախագահի հանձնարարականի համաձայն՝ 2021թ.-ին պետական բյուջեով նշված բոլոր փողոցները կբարեկարգվեն և կասֆալտապատվեն:
Շրջայցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
2882 դիտում
16:54 24-08-2019
Բակո Սահակյանը հանձնարարել է կարճ ժամկետում լուծել Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրը
1604 դիտում
16:51 24-09-2015
Մինչև տարեվերջ կլուծվի մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը
Այս բաժնից
1168 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2958 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1117 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում