211652_close_icon
views-count1540 դիտում article-date 20:42 20-08-2020

Թեհրան, աշուն...2014թ. Սպարտակ Ղարաբաղցյան

ԹԵՀՐԱՆ; ԱՇՈՒՆ. 2014թ Թեհրանի միջազգային օդակայանում խնձոր գցես, գետնին չէր հասնի; Աշխարհի գրեթե բոլոր լեզուներով ու տարազներով մարդիկ, շեղաչ չինացիներ, թուխ ու սևամորթ արաբներ, աֆրիկացիներ, արծվենի հայացքներով աֆղանցիներ .... ու հեռու մի անկյունում թռիչքին սպասող ԲԵՅՐՈՒԹՑԻ ՈՒ ԵՐևԱՆՑԻ երկու հայ՝ զրուցում են, գունեղ ու անհոգ ժխորի մեջ իրենց հոգսը խառնելով. ԵՐևԱՆ--- Մի քանի հազար հայ է մնացել Թեհրանում, ափսոս.. ԲԵՅՐՈՒԹ---Հայությունն ամեն տեղ մաշվել է... ԵՐևԱՆ---Հալվե՜լ ... Բեյրութ--Սիրիա, ԻՐաք, Լիբանան ալ նույնն է... ԵՐևԱՆ---Է՜Հ, ինչ քար նետեցին, մեզ դիպավ... ԲԵՅՐՈՒԹ---Ամերիկայի աչքը լույս... ԵՐևԱՆ---Անհամ երկիր է Ամերիկա ասա ծդ... ԲԵՅՐՈՒԹ---Մեզնով համովցավ... ԵՐևԱՆ-----Շերեփ-շերեփ դատարկվե՞նք, որ Աշխարհը համովանա՞... ..... Զրույցը ընդհատվեց. լուսատախտակին ԹԵՀՐԱՆ-ԲԵՅՐՈՒՅԹ թռիչքի թվերը վառվեցին ու լսվեց թռիչքի հրավիրող հոգնած ձայնը... Քիչ հետո ԹԵՀՐԱՆ-ԵՐևԱՆ թռիչքն հայտարարվեց ու ԺԽՈՐԻ ՄԵՋ ՈՉ-ՈՔ ՉԼՍԵՑ ԵՐԿՈՒ ՀԱՅԻ ՄՏԱՀՈԳ ԶՐՈՒՅՑԸ...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր