1715 դիտում
16:11 20-08-2020
Դեսպան Արման Հակոբյանը հավատարմագրեր է հանձնել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահին
Օգոստոսի 19-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքի «Պալասիու դու Պլանալտու» նախագահական պալատում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Արման Հակոբյանի՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին (Jair Bolsonaro) հավատարմագրերի հանձնման արարողությունը:
Արարողությունից հետո կայացավ Արման Հակոբյանի և Ժաիր Բոլսոնարուի զրույցը, որին ներկա էին նաև ԱԳ նախարար Էրնեստու Արաուժուն (Ernesto Araújo), ԱԳՆ միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր քարտուղար Օտավիու Բրանդելլին(Otávio Brandelli), ԱԳՆ և նախագահի աշխատակազմերի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցները համաձայնեցին, որ առկա է զգալի ներուժ և ընդգծեցին դրա լիարժեք իրացման կարևորությունը: Նախագահ Բոլսոնարուն գովեստով խոսեց նաև Բրազիլիայի հայ համայնքի մասին և նշեց, որ այն կարող է լուրջ խթան հանդիսանալ երկու երկրների հետագա մերձեցման համար:
Դեսպան Հակոբյանը նաև գրառում կատարեց նախագահական պալատի պատվո հյուրերի գրքում:
Նմանատիպ նյութեր
843 դիտում
14:55 18-10-2022
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ
Այս բաժնից
2902 դիտում
12:32 08-01-2025
Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանի նախագահին. Armenpress
1093 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4024 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին