211652_close_icon
views-count1686 դիտում article-date 19:31 19-08-2020

«Արսենալը» 55 մլն եվրո է առաջարկում Էդեգորի համար

Մադրիդի «Ռեալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է հայտնվել «Արսենալում»: Նշվում է, որ լոնդոնյան ակումբը 55 միլիոն եվրո է ցանկանում վճարել 21-ամյա ֆուտբոլիստի համար: Սակայն մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույսեր է կապում Էդեգորի հետ և չի ցանկանում բաժանվել նրանից: Էդեգորին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Մանչեսթեր Սիթին»:

Նմանատիպ նյութեր