«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռոնալդ Կումանը, որը մինչ այդ գլխավորում էր Նիդերլանդների հավաքականը:
Կատալոնական ակումբը Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիային պետք է մոտ 5 մլն եվրո կվճարի: Հենց այդքան գումար է սահմանված Հոլանդիայի հավաքականի հետ նրա պայմանագրում՝ որպես փոխհատուցում:
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» առանց մարզչի է մնացել Էնրիկե Սետյենի պաշտոնանկությունից հետո: Բացի դա, ակումբը հրաժեշտ է տվել նաև թիմի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալին:
Ինքը՝ Ռոնալդ Կումանը մեկնաբանելով «Բարսելոնայի» մարզիչ նշանակվելու փաստը, ասել է.
«Ինձ համար Նիդերլանդների հավաքականը գլխավորելը պատիվ էր: Վերջին երկուսուկես տարիներին ես արեցի այն, ինչ կարող էի, որպեսզի հաջողության հասնեմ թիմի հետ:
Հպարտությամբ եմ նայում նրան, ինչին մենք այդ շրջանում միասին հասանք: Նիդերլանդների հավաքականը մեծ ապագա ունի, վստահ եմ դրանում:
Բոլորը գիտեն, որ «Բարսելոնան» իմ երազանքների ակումբն է: Ինձ համար թիմ գլխավորելն արտասովոր բան չէ»:
Հիշեցնենք, որ Կումանը երկար տարիներ խաղացել է «Բարսելոնայում» և հենց Կումանի հաղթական գոլի շնորհիվ կատալոնական ակումբը 1991 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթեց «Սամպդորիային» և առաջին անգամ նվաճեց գավաթը: