3176 դիտում
15:37 19-08-2020
Ապրիլյանի սկսվելու պահին ինքնաթիռում էի, և ինձ զեկուցել են, որ գործողության մեջ է դրված մեր պաշտպանական օպերացիայի պլանը․ Սերժ Սարգսյան. Tert.am
Ռազմական գործողությունները սկսվելու պահին ես գտնվում էի ինքնաթիռում, Միացյալ Նահանգներից վերադառնում էի Հայաստան, և ինձ ինքնաթիռում են զեկուցել ռազմական գործողությունների սկսվելու մասին։
Ինչպես հայտնումէ [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/Serzh-sargsyan/3373785]Tert.am[/url]-ը, աս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, պաշտոնաթողությունից հետո առաջին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին։
«Եվ այդ զեկույցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ինձ տեղեկացրել է, որ արդեն գործողության մեջ է դրված մեր պաշտպանական օպերացիայի պլանը։ Այսինքն` ի՞նչ հրամանի մասին է խոսքը։ Առավելագույնը ես պետք է հրաման տայի, որ գործողության մեջ դրեք այդ պլանը։ Որևէ, այսպես ասած, պաշտպանվելու ուղիղ հրաման, նույնիսկ ծիծաղելի է, որ չի եղել, այդպիսի բան չէր կարող լինել»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/Serzh-sargsyan/3373785]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
646 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
583 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ