211652_close_icon
views-count2288 դիտում article-date 09:57 19-08-2020

Երևանի քաղաքաշինության ոլորտն ամբողջությամբ Վարագ Սիսեռյանի ձեռքում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ձեռքն է վերցրել Երևանի քաղաքաշինության ոլորտն ամբողջությամբ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ և Սիսեռյանի անմիջական մասնակցությամբ են այդ ոլորտում որոշ­ումները կայացվում: Ու, ըստ մեր տեղեկությունների, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ԺՊ Արմեն Ղուլարյանն ամեն հարց զեկուցում է Սիսեռյանին ու միայն նրա համաձայնության դեպքում է որոշումներ կայացնում: Ի դեպ, նշվում է, որ Սիսեռյանը նպատակ ունի Երևան քաղաքի գլ­խավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնին նշանակել տալ Ավետիք էլոյանին, որը նախկինում զբա­ղեցնում էր հենց Քաղշինկոմիտեի ղեկավարի, ապա փոխվարչապետի խորհրդականի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վարագ Սի­սեռյանի հետ` պարզելու համար, թե որքանով է իրական այս տեղեկությունը: «Մեր գրասենյակը և Քաղաքաշինության կոմիտեն համակարգում է Տիգրան Ավինյանը, ու, այո, մեր գրասենյակն էլ զբաղվում է: Բայց որ քաղշինթույլտվությունները մենք ենք տալիս, կամ բոլորը մեզ հետ են այն հա­մաձայնեցնում, ու մենք ենք համակարգում, դա աբսուրդ է: Իհարկե նման բան չկա»,-հայտարարեց Սիսեռյանը»։ Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր