211652_close_icon
views-count2023 դիտում article-date 18:28 18-08-2020

ԿԳՄՍ նախարարը Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ «Միջոցառմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին թանգարանում ծավալած գործունեության համար և շնորհավորել է Դավիթ Պողոսյանին նշանակվելու կապակցությամբ։ Շնորհակալական և շնորհավորանքի խոսքով նախարարին են միացել նաև աշխատակիցները»,- նշում են նախարարությունից: Դավիթ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հույս է հայտնել, որ համատեղ գործունեությամբ կիրականացնեն արդյունավետ աշխատանք և թանգարանը նոր մակարդակի կբարձրացնեն։ Նախարարն անդրադարձել է նաև թանգարանում ընթացիկ գործունեությանը, ինչին ի պատասխան` Գրիգոր Գրիգորյանը ներկայացրել է, որ ի թիվս կատարված այլ աշխատանքների` ընթացքի մեջ է թանգարանի նոր օդափոխության համակարգի տեղադրումը:

Նմանատիպ նյութեր