«Բարսելոնայի» նախագահ. Սետյենը հեռացված է աշխատանքից
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմուն հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կթողնի իր պաշտոնը:
«Սետյենը հեռացված է», ասել է Բարտոմեուն՝ Tiempo de Juego պարբերականին տված հարցազրույցում:
61-ամյա Սետյենը կատալոնական ակումբը հունվարին գլխավորեց Էրնեստո Վալվերդեյի պաշտոնանկությունից հետո:
Ավելի վաղ արդեն հաղորդվել էր, որ «Բարսելոնան» Սետյենին կհեռացնի՝ «Բավարիայից» 2:8 հաշվով պարտությունից հետո: Սետյենի հետ ակումբը կլքի նաև մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը:
Այլ տեղեկություններով, կատալոնացիները 1+1 սխեմայով պայմանագիր են առաջարկել արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին: Բացի այդ, ակումբը կապի մեջ է Մասիմիլիանո Ալեգրիի և Թիերի Անրիի հետ: