211652_close_icon
views-count1321 դիտում article-date 16:48 17-08-2020

Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 16-ին բաժին է ներկայացել 28-ամյա Յուրի Մ.-ն, որը մայիսի 23-ից ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ (Խոշտանգումը), 133-րդ (Ազատությունից ապօրինի զրկելը) և 322-րդ (Ինքնիրավչությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Յուրի Մ.-ն ներկայացվել է քրեակատարողական հիմնարկ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր