211652_close_icon
views-count2446 դիտում article-date 22:32 14-08-2020

«Մենք պատրաստ ենք լուծել այն խնդիրը, որը ձեզ անլուծելի է թվում». հարցազրույց «Leader & Co» իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Մարատ Դուրյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://kamoblog.tv/blog/post/leader?fbclid=IwAR3KrYuK_sKoz-rpFkBeD2VLy7E0zWEq6zMArxA6W-u2v0GA81EtvCmKe4w]Kamoblog.tv[/url]-ն գրում է. «Leader & Co» ընկերության իրավաբանների՝ հարկային և մաքսային քննչական վարչություններում աշխատանքային բազմամյա փորձը երաշխիքն է այն բանի, որ վստահորդը կստանա գրագետ խորհրդատվություն, ձեռք կբերի իրավական կատարյալ պաշտպանություն և կունենա իր իրավունքները վերականգնելու բացառիկ հնարավորություն։ «Leader & Co» ընկերությունը վերականգնում է վստահորդի խախտված իրավունքը, լուծում իրավական ցանկացած վեճ, խթանում օրինական բիզնեսի և իրավունքի զարգացումը։ Մարիամ Դավթյանի զրուցակիցն է «Leader & Co» ընկերության հիմնադիր, տնօրեն, փաստաբան Մարատ Դուրյանը։ 2018թ․-ին վերջինս արժանացել է մեդալի ՀՀ գլխավոր դատախազի կողմից։ 2015թ․-ին Քննչական կոմիտեի նախագահի հրամանով պարգևատրվել է «Հավատարմության և քաջության» մեդալով։ 2013թ․-ին արժանացել է ՀՀ քննչական կոմիտեի 50-ամյակի հոբելյանական նշանի, իսկ 2012թ․-ին՝ ՀՀ ոստիկանապետի կողմից հատուկ վկայագրի։ Մարատ Դուրյանը նաև հոգեբանական գիտությունների թեկնածու է և ունի փոխգնդապետի կոչում։ [b]Պարոն Դուրյան ե՞րբ է հիմնադրվել ձեր ընկերությունը և իրավաբանական ի՞նչ ուղղվածություն ունի:[/b] -Մեր ընկերությունը հիմնադրվել է 2018 թ.-ին, փորձառու, հմուտ իրավաբանների կողմից, որոնք երկար տարիներ աշխատել են ՀՀ տարբեր քննչական կառույցներում՝ մասնավորապես` ՊԵԿ-ի հարկային և մաքսային քննչական վարչությունում, և այդ է պատճառը, որ «Leader & Co» ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում ֆինանսատնտեսական ոլորտի առաջատարներից մեկն է։ Պատասխանելով Ձեր հարցի երկրորդ մասին՝ կարող ենք փաստել, որ մեր կազմակերպության հիմնական ուղղությունը հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող իրավահարաբերություններն են։ [b]Ի՞նչ ծառայություններ է տրամադրում «Leader & Co» ընկերությունը:[/b] -Մեր ընկերությունը տրամադրում է հետևյալ իրավաբանական և փաստաբանական ծառայությունները. Հարկային և մաքսային իրավունք՝ հարկային և մաքսային օրենսդրության պաշտոնական պարզաբանումների վերաբերյալ խորհրդատվության, իրավաբանական եզրակացության տրամադրում, ներկայացուցչություն, վստահորդի շահերի պաշտպանություն, կայացված վարչական ակտերի բողոքարկում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներին և ստուգումներին մասնակցություն: Մանրամասներն՝ [url=https://kamoblog.tv/blog/post/leader?fbclid=IwAR3KrYuK_sKoz-rpFkBeD2VLy7E0zWEq6zMArxA6W-u2v0GA81EtvCmKe4w]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր