94642 դիտում
13:14 23-09-2018
30-ից ավելի քաղաքացիներ, որոնց հայրերը առաջնագծում մեր անդորրն են պահում, խնդրանքով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Դուք կարող եք 26 տարվա անլուծելի համարվող խնդիրը կարճ ժամանակում լուծել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Սիլիկյան թաղամասի, ժողովրդին հայտնի «Ռումինական տնակներ» կոչվող տարածքում:
Տարածքում տեղադրված երկաթե վագոն-տնակներից մեկում, դեռևս անհայտ պայմաններում, հրդեհ է բռնկվել և մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, տնակի սեփականատերն ու նրա հարևանները իրենք են փորձել իրենց ուժերով մարել կրակը ու արդեն ժամանած հրշեջներն են միացել նախ կրակի տարածման, ապա կանխման դեմ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն իր սև գործն արել է և վագոն-տնակն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Երջանիկ պատահականությամբ, զոհեր և վիրավորներ չկան, իսկ նշված վագոն-տնակում բնակվում էին 10 հոգի:
Ընտանիքի տղամարդիկ պայմանագրային զինծառայողներ են, ովքեր գրեթե տարվա մեծ մասն իրենց զինակից ընկերների հետ առաջնագիծն են պահում:
Նշված տարածքում տեղադրված են 5 նմանատիպ վագոն-տնակներ, սակայն վայ էդտեղ բնակվողներին. ամառը ներսում «խաշվում են», ձմեռն էլ սառում ու այդ պայմաններում մոտ 30-ից ավելի քաղաքացիներ ապրում են այդպես 1992 թվականից, երբ Շահումյանի անկումից հետո մի կերպ պրծան թուրք բաշիբոզուկներից ու եկան տնավորվեցին այստեղ:
Տնավորվելուց հետո պատկան մարմինները սարեր էին խոստանում, թե մենք ձեզ համար այնպիսի պայմաններ կստեղծենք, որպեսզի մոռանաք, որ դուք փախստականի կարգավիճակով եք ապրում, բայց այդ ամենը տարիների ընթացքում ոչ միայն մոռացության է մատնվել, այլև պատկան մարմինները 10 տարուց ավելի է՝ չեն բարեհաճել անգամ 1 օր այցելել այստեղ ու տեսնել, թե ինչ պայմաններում են բնակվում:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Հույսներս 180 աստիճան կորցրել էինք, էլ չէինք էլ հավատում ո՛չ Փախստականների կոմիտեի երկարամյա նախագահ Եգանյանին, ո՛չ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, քանի որ նրանք միայն մտածում են իրենց թափանները լցնելու մասին, բայց հիմա, ճիշտն ասած, մի քիչ հույս է արթնացել մեզ մոտ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը մեզ օգնության ձեռք կմեկնեն: Իսկ մեր ուզածը ոչ գումար է, ոչ գույք է, ոչ էլ աշխատանք: Մենք խնդրում ենք մեզ 4 պատ տան, ծածկ ունենանք մեր գլխին, մնացածը մենք մեր ուժերով նորից կստեղծենք:
Երևի մեր ճակատին է գրված, որ ամեն ինչ պիտի զրոյից սկսենք, ինչ արած, հույսը վերջում է մահանում, բայց հուսով ենք, որ վարչապետն ու Պաշտպանության նախարարը մեզ միայնակ չեն թողնի»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1263 դիտում
11:43 22-04-2014
ԼՂՀ վարչապետը ընդունել է հանրակացարանների բնակիչներին և խոստացել կարճ ժամանակում լուծել խնդիրը