211652_close_icon
views-count136513 դիտում article-date 14:45 14-08-2020

Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի հաշվապահության սենյակի չհրկիզվող պահարանից գողացել են մոտ 18 մլն դրամ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 13-ին ոստիկանության Բազումի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը ոստիկանություն է դիմել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող «Գլորիա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Աշոտ Վարդանյանը և հայտնել, որ ՍՊԸ-ից գողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանւ գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները։ Արդեն տեղում ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Բագրատիոն Դարբինյանը ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 12-ի ժամը 18։00-ից մինչև օգոստոսի 13-ի ժամը 09;00-ն ընկած ժամանահատվածում անհայտ անձը կամ անձինք պատուհանով մուտք են գործել «Գլորիա» կարի ֆաբրիկայի 2-րդ հարկում գտնվող հաշվապահության սենյակ և չհրկիզվող մետաղյա պահարանից հափշտակել են խոշոր չափի գումար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը ֆաբրիկայից հափշտակել են մոտ 18 մլն դրամ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր