211652_close_icon
views-count48867 դիտում article-date 20:56 13-08-2020

ԼՐԱՑՎԱԾ. «Լացս գուքա, բայց ինչ էնեմ, խնդամ գը». սիրված դերասանուհին մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիրված ու ճանաչված դերասանուհի Նարինե Ոսկանյանը շտապ վիրահատության կարիք ունի, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ: Հումորային դերասանուհին ամեն սերնդի համար իր անունն ունի. Պաուզա Անո, Անտուանետտա, Դոնարա։ Իր ուրույն ոճով ու կերպարներով նա 90-ականներից մինչ այսօր ուրախության տասնյակ ժամեր է պարգևել բոլորիս։ Իր հանդիսատեսի ու մտերիմների առջև միշտ սրտաբաց Նարինեի սիրտն այսօր խնդրի առաջ է կանգնել և շտապ վիրահատության կարիք ունի։ Դրա գումարն դերասանի համեստ կյանքով ապրող Ն. Ոսկանյանի համար աստղաբախշական է՝ 3 մլն դրամ։ Սիրված դերասանուհին տեսաուղերձով դիմել է մեզ՝ խնդրելով օգնել իրեն այս ծանր պահին։ [color=#EF2929] SHAMSHYAN.com-[/color]ը [b]միանում է սիրված ու ճանաչված դերասանուհուն փրկելու, ինչու չէ, նաև՝ կյանք պարգևելու գործին և դրամական փոխանցում է կատարում ու խնդրում նաև բարեգութ մարդկանց՝ իրենք նույնպես իրենց լուման ներդնեն մեզ բոլորիս ժպիտ պարգևած դերասանուհու կյանքը փրկելու գործում: Ու վստահ ենք՝ եթե գումարը կարճ ժամանակում հավաքվի, հայ բժիշկները կապացուցեն, որ Աստծո շնորհիվ իրենք իրենց քայլը հաջողությամբ կկատարեն:[/b] Նարինե Ոսկանյանի հեռախոսահամարն է՝ +374 94 344 341 Հաշվեհամարներ՝ [b]INECOBANK, Narine Oskanyan 2050954721761001 AMD 2050954721761040 EURO 2050954721761020 USD 2050954721761041 RUB SWIFT: INJSAM22[/b] Մանրամասները՝ տեսանյութում: [color=#CC0000]Քիչ առաջ SHAMSHYAN.com-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը կապ է հաստատել սիրված ու ճանաչված դերասանուհու հետ և վստահեցրել, որ վիրահատության ողջ գումարը տրամադրելու է, իսկ որ Ռ. Հայրապետյանի խոսքը «ցեմենտբետոն» է, նրա «հա»-ն «հա» է, «չէ»-ն՝ չէ», ապա դերասանուհու կյանքը արդեն բժիշկների ձեռքերում է: SHAMSHYAN.com-ը շնորհակալություն է հայտնում է Ռ Հայրապետյանին, ով հերթական անգամ ապացուցեց իր մարդ տեսակը: [/color]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր