7383 դիտում
21:28 12-08-2020
Կառավարությունը պետք է հասկանա՝ ո՞րն է հիմնական խնդիրը, որ կարողանա խափանել «մահերի մեքենան». Արթուր Վանեցյան. «Առավոտ»
[url=https://www.aravot.am/2020/08/12/1129053/]«Առավոտի»[/url] հարցերին պատասխանել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
[b]
-Ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Փաշինյանի երեկ արած հայտարարությունը, որ «ցավոք ունենք շատ զոհեր, բայց եթե միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք, սոցիալական կոլապսի առաջ էինք կանգնելու»։ Այս միտքը կոշտ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում։ [/b]
Այս ձեւակերպումը մի քանի խորքային սխալ է պարունակում։ Նախ՝ այն ընդունելի չէ բարոյական տեսակետից. խոսքը 1000-ից ավելի մեր հայրենակիցների մասին է, եւ այդ թիվն առ այսօր կանգ չի առնում։ Այստեղ կարիք կա ավելի զգույշ եւ ավելի հարգալից խոսելու։
Հարցի շեշտադրումն ինքնին մեծ սխալ է պարունակում. չի կարելի հակադրել կյանքը (մահը) սոցիալական խնդրին։ Վարչապետը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը (սահմանափակումները) եւ տնտեսությունը, սոցիալական խնդիրները, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը։
Հայաստանում կա 1000-ից ավելի մահ ամենեւին ոչ կարանտինի թուլացման պատճառով։ Եթե վարչապետը նման բան է ասում իսկապես կարծելով, թե ինքը ճիշտ է, իրոք այդպես է մտածում, ապա իրավիճակը Հայաստանում չի շտկվելու։
Մեծ թվով մահերն ակնհայտորեն ունեն այլ պատճառներ, որոնք ունեն լուրջ եւ հրատապ ուսումնասիրման կարիք։
[b]-Վարչապետն ասաց նաեւ, որ «մենք հիմա կորի շարունակական շատ լուրջ անկում ենք արձանագրում, բայց մեր ամենօրյա մահերի թիվը դեռեւս չի նվազում…»:[/b]
-Ես հենց դրա մասին եմ ասում. մենք պետք է հասկանանք պատճառները։ Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ օղակներում կոպիտ սխալներ կան, որոնք էլ հանգեցնում են այս ողբերգական վիճակին։ Ես ցավում եմ, բայց կառավարությունն այդ լուրջ, ամենակարեւոր գործը թողած՝ ուղղակի սկսել է շատ հեշտ խոսել մահերի մասին։
Կառավարությունը պետք է գտնի սխալները, իսկ դրանք կան, պետք է կարողանա հասկանալ՝ որտե՞ղ է հիմնական պրոբլեմը, որպեսզի կարողանա խափանել մահերի մեքենան։
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/08/12/1129053/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3002 դիտում
21:59 10-02-2019
Լևոն Գալստյան. Նոր կառավարությունը պետք է հասկանա, թե ովքեր են իրենց կադրերը