1719 դիտում
21:21 12-08-2020
Ճապոնիան վերսկսում է մարզական միջոցառումները սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ
<< Տոկիո – 2020 >> կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին զեկույց է ներկայացրել օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրերի վերաբերյալ: Այնտեղ արտացոլված են մարզահանդեսին առնչվող բոլոր խնդիրները։ Կարևորվում է անվտանգ ու ապահով միջոցառում անցկացնելու խնդիրը:
Խաղերը նախատեսվում է կազմակերպել երեք սկզբունքով․ ապահովել անվտանգ միջավայր, նվազագույնի հասցնել անհրաժեշտ ծախսերը և պարզեցնել խաղերի ձևաչափը։
Պատրաստ են 43 մրցասպարեզները, օլիմպիական գյուղը, հեռարձակման, մամուլի կենտրոնը և այլն։ Մրցումների ժամանակացույցը կմնա նույնը, թերևս հնարավոր է կատարվեն աննշան ճշգրտումներ: Ձեռք բերված տոմսերը ուժի մեջ կմնան, իսկ դրանց վերադարձը հասանելի կլինի 2020թ․աշնանը:
Բացի այդ, քանի որ աշխարհում շարունակվում է COVID-19 համավարակը, կազմկոմիտեն սերտորեն համագործակցում է ԱՀԿ-ի հետ։ Օլիմպիական խաղերի մասնակիցների առողջությունը շարունակում է մնալ գերակա առաջնահերթություն:
Արժե նշել, որ Ճապոնիան արդեն վերսկսում է մարզական միջոցառումները սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ: Մարզադահլիճներում մարզումների և միջազգային մրցաշարերի անցկացումը կսկսվի 2020-ի աշնանը:
Կազմկոմիտեի կարծիքով հաջորդ տարի նախատեսված համաշխարհային միջոցառումը, համաճարակի ավարտից հետո կդառնա համաշխարհային միասնության և վերածննդի խորհրդանիշ:
Նմանատիպ նյութեր
2824 դիտում
13:04 08-01-2016
Դորտմունդի «Բորուսիան» հանդիսականների թվով շարունակում է մնալ Եվրոպայի առաջատարը
2510 դիտում
20:09 21-07-2019
ՊՍԺ-ի մարզական տնօրենը ամբողջ թիմի ներկայությամբ քննադատել է Նեյմարին
2185 դիտում
18:28 06-08-2015
Կինոթատրոնում հանդիսականների վրա կրակած անձը սպանվել է. տեսանյութ
Այս բաժնից
709 դիտում
21:25 25-04-2024
Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
949 դիտում
20:59 25-04-2024
Ալագյազ համայնքում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց
553 դիտում
19:56 25-04-2024
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր