211652_close_icon
views-count2612 դիտում article-date 21:17 12-08-2020

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանն ընդունել է նորաստեղծ «Արցախի պահեստազորի սպաների միություն» Հ/Կ վարչության անդամներին

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ընդունել է նորաստեղծ «Արցախի պահեստազորի սպաների միություն» Հ/Կ վարչության անդամներին` միության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը Կարմեն Ասլանյանը ներկայացրել է միության ծրագիրը, որի առանցքում զորացրված և պահեստազոր անցած սպաների քաղաքացիական հասարակությունում լիարժեք ընդգրկվելն ու անվտանգության ոլորտում արդի մարտահրավերներին արժանվորեն դիմակայելն է: Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը, կարևորելով նման միության առկայությունը, խոստացել է հնարավորինս աջակցել կազմակերպության նախաձեռնություններին: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր