211652_close_icon
views-count1621 դիտում article-date 19:07 26-12-2022

Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի պահեստազորի սպաների միության մի խումբ անդամների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 26-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ մի խումբ անդամների` կազմակերպության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը, դրա հանգուցալուծմանն ուղղված քայլերն ու հետագա անելիքները:

Հանդիպման վերջում երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:

Նմանատիպ նյութեր