Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ նախագահական ընտրություններում հերթական անգամ հաղթելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հույս ունեմ, որ ձեր պետական գործունեությունը կնպաստի բոլոր ոլորտներում ռուս-բելառուսական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Պուտինը նշել է, որ նման առաջադրանքները բավարարում են Բելառուսի և Ռուսաստանի ժողովուրդների առանձնահատուկ շահերը:
Նշենք, որ նախագահակն ընտրություններում Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80.23 տոլոսը։