Լուկաշենկոն առաջին հայտարարությունն է արել ընտրություններից հետո
Բելառուսի նախագահական ընտրություններում վերընտրված գործող նախագահ Ալեքանդր Լուկաշենկոն ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել «Բելառուսի ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա» այցելության ժամանակ։
Այդ մասին հայտնում է gazeta.ru կայքը։
«Քաղաքականությունը պետք է մեկը լինի, մարդի՛կ»,-աել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին կայացած ընտրություններում, ըստ ԿԸՀ տվյալների նախնական արդյունքների, հաղթել է Լուկաշենկոն։
Նրա օգտին քվեարկել է ընտրողների 80.23 տոկոսը։ Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաներն ու ընդհարումները ոստիկանության հետ, կան ձերբակալվածներ։