211652_close_icon
views-count4462 դիտում article-date 18:55 09-08-2020

Վրաստանի ընդդիմությունը քննադատում է իշխանություններին Ախալքալաք դեպքերի կապակցությամբ. News.am

Ընդդիմության առաջնորդները կտրուկ քննադատության են ենթարկել «Վրացական երազանք» իշխող կուսակցությանն Ախալքալաքում զանգվածային անկարգություններից հետո։ Ընդդիադիրների կարծիքով՝ հանցավորության աճը անպատժելիության եւ ընտրողական արդարադատության հետեւանք է, հայտնում է [url=https://news.am/arm/news/596032.html]News.am[/url]-ը: Ախալքալաքում անկարգությունները սկսվել են օգոստոսի 8-ին, որոնք նախորդել է Կուլիկամ գյուղի 27-ամյա բնակչի սպանությունը։ Սպանվածի բարեկամներն ու համագյուղացիները որոշել էին վրեժ լուծել հարձակվողներից։ Նրանք հրկիզել էին հյուրանոցն ու քաղաքի կենտրոնում չորս տուն, վնասել մի քանի ավտոմեքենա։ «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ խորհրդարանի պատգամավոր Իրմա Ինաշվիլին համարում է, որ երեկվա իրադարձությունները վկայում են, որ պետություն չի կարող վերահսկել եւ պայքարել քրեական տարրերի դեմ։ «Անկարգությունները շարունակվել են նաեւ հիվանդանոցում, որից 15 մետր հեռու գտնվում է անվտանգության ծառայության գլխավոր վարչությունը։ Այնտեղ տասնյակ մարդիկ շարունակել են հաշվեհարդար տեսնել միմյանց հանդեպ։ Մենք ունեցել ենք իրավիճակ, երբ այրվել են տներ, հյուրանոցներ, իսկ պետությունը չի կարողացել դադարեցնել այդ կոնֆլիկտը։ Դա նշանակում է, որ Ախալքալաքում տեղի ունեցածի պատկերը Վրաստանում ներկայիս իրավիճակն է․ պետությունը, ամբողջ իշխանությունը կորցրել է քրեական տարրերի նկատմամբ վերահսկողությունը։ Հանցագործներն իրենց զգում են երկրի տեր եւ տիրակալ»,-հայտարարել է Ինաշվիլին։

Նմանատիպ նյութեր