211652_close_icon
views-count2668 դիտում article-date 16:00 09-08-2020

ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 32 անդամից

ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 32 անդամից: Ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմից և սովորողներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրած կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ: Հիշեցնենք, որ ԵՊՀ գիտական խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուներին, իսկ ԵՊՀ ՈւԽ-ն՝ նույն ընթացակարգով ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներին: Հիշեցնենք, որ Հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ԵՊՀ ռեկտորին, քննարկում և հաստատում է ԵՊՀ բյուջեն, զարգացման ռազմավարական ծրագիրը, լսում և գնահատում է բուհի տարեկան գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը, հաստատում է ԵՊՀ կառուցվածքը, հաստիքացուցակը և իրականացնում կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ: [b]ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներն են՝[/b] Ժ. Անդրեասյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Պողոսյան – ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Ա. Ապիտոնյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ս. Վ. Սիսեռյան – ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Ս. Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Վ. Պապիկյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Մ. Գալստյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ) Գ. Հարությունյան - «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) Ա. Սարգսյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) Վ. Յակուբյան - ՀԲԸՄ-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ (համաձայնությամբ) Գ. Մուրադյան - «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ) Ն. Կոստանդյան - Կոմիտասի թանգարան ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) Հ. Արշամյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) Հ. Նավասարդյան - Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ) Ա. Հախումյան - Երևանի պետական համալսարանի հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Չուբարյան - Երևանի պետական համալսարանի դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. Դոկտոր Ս. Քելյան - Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, տեխնիկական գիտ. թեկնածու Ն. Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ Կ. Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտ. թեկնածու Վ. Ոսկանյան - Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Մ. Սողոմոնյան - Երևանի պետական համալսարանի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Մ. Մալխասյան - Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Ա. Սողոմոնյան - Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ասպիրանտ Ա. Ավթանդիլյան - Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Դ. Ափոյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի ուսանող Բ. Հովհաննիսյան - Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Խ. Աբաջյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Շ. Հակոբյան - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Ա. Պողոսյան - Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Հ. Վարդումյան - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող

Նմանատիպ նյութեր