211652_close_icon
views-count9510 դիտում article-date 14:10 09-08-2020

Ախալքալաքում երեկ տեղի ունեցած սպանության կասկածանքով 27-ամյա հայ երիտասարդ է ձերբակալվել. Վրաստանի ՆԳՆ

Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնում հետաքննություն է իրականացվում Ախալքալաքում գրանցված դեպքերի վերաբերյալ՝ կանխամտածված սպանության, զենքի ապօրինի ձեռքբերում և զանգվածային անկարգություններ, ուրիշի սեփականության ոչնչացում, գույքի վնասում։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/08/09/Gabrielyan/3366037?fbclid=IwAR1UHlw1ZaqnkcLo8god1jTIOzcm1MsRhjBseMcJJDN0o8DdlDrKt2xs3vg]Tert.am[/url]-ը տեղեկանում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունից։ Նախարարությունից հայտնում են,որ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 1983 թվականին ծնված քաղաքացի Ա.Գ.-ն ձերբակալվել է կանխամտածված սպանության և զենքի ապօրինի ձեռքբերման կասկածանքով։ Հետաքննությամբ պարզվել է, որ Ա.Գ.-ն, վեճի ժամանակ հրազենից մահացու վիրավորում է հասցրել 1993 թ. ծնված Վ.Մ.-ին: Հանցագործության գործիք զենքն առգրավված է։ Քրեական գործը հարուցված է Վրաստանի ՔՕ 108-րդ և 236-րդ հոդվածների հատկանիշներով։ Հիշեցնենք,որ Tert.am-ը երեկ հայտնել էր,որ սպանություն է տեղի ունեցել, վեճը ծագել է Դիլիսկա գյուղի Գաբրիելյանի ընտանիքի և Կուլիկամ գյուղի Մարաբյան ընտանիքի միջև։ Ձերբակալվածը Սամվել Գաբրիելյանի որդիներից մեկն է։

Նմանատիպ նյութեր