211652_close_icon
views-count5313 դիտում article-date 21:56 08-08-2020

Մենուա Հարությունյան. Լիբանանի իշխանությունների սխալների արդյունքում, այս գեղեցիկ պետությունը դարձավ թատերաբեմ ու սկսեց քանդվել

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լիբանանը արագ զարգանում էր, իսկ Բեյրութը համարվում էր Արևելքի Փարիզը, այլ կերպ ասած, երբ Բեյրութը արաբական աշխարհի մարգարիտ էր համարվում Դուբայը դեռ անապատ էր, բայց ինչու ամեն բան այսպես փոխվեց ու Լիբանանի ժողովուրդը սկսեց տառապանքների միջով անցնել ու դեռ անցնելու է ցավոք… Լիբանանը զարգանում էր, քանի դեռ չէր դարձել աշխարհաքաղաքական բևեռների միջև կիզակետ, բայց Լիբանանի իշխանությունների սխալների արդյունքում, այս գեղեցիկ պետությունը դարձավ թատերաբեմ ու սկսեց քանդվել… Հիշում եք «Սասնա ծռերի» ՊՊԾ գունդը գրավելու օրերին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Երևանը երբեք չպետք է դառնա Բեյրութ և բազում տգետներ և գրանտ ծծողներ սկսեցին շահարկել նախագահի խոսքը չհասկանալով՝ ինչ նկատի ուներ նախագահը, իսկ գրանտ ծծողներն էլ հասկանալով սկսեցին հակառակվել, քանզի իրենց՝ Արևմուտքը Երևանը հենց Բեյրութ դարձնելու համար է լափ տալիս… Ցավոք Նիկոլն ու յուր գրանտ ծծողները Հայաստանը դարձրեցին աշխարհաքաղաքական բևեռների միջև ընթացող պայքարի թատերաբեմ, իսկ Երևանը Բեյրութ, բայց քանի դեռ Ռուսաստանը վերջնականապես չի հիասթափվել և լքել մեզ կամ նիկոլններին չի հաջողվել վերջնականապես ավիրել հայ-ռուսական բարեկամությունը հնարավոր է խուսափել այն ամենից ինչ կատարվում է Լիբանանում, դրա համար օր առաջ պետք է իշխանությունից հեռացնել նիկոլներին և իշխանության բերել հայ-ռուսական հարաբերությունների ջատագով ուժերի , ամուր կառչել հայ-ռուսական հարաբերություններից և պետական մակարդակով որպես մեր պետության թշնամիներ պատժել բոլոր նրանց, ովքեր պայքարում են հայ-ռուսական հարաբերությունների դեմ… Եվ հիշեք հայ-ռուսական հարաբերությունների դեմ պայքարում են թուրքերը…»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր