211652_close_icon
views-count47710 դիտում article-date 13:58 08-08-2020

Մարդ արդեն սրտխառնոց է ապրում ձեր սուտ, կեղծ լուրերից. իմ ավտոմեքենան Lexus rx350 մակնիշի է, արտադրված 2006 թվականին, գնել եմ ԱՄՆ-ից՝ վթարված վիճակում. Սիփան Փաշինյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էն, որ նախկինում պետության և ժողովրդի, և որ ամենակարևորն է, զինվորի հասանելիքը թալանածները իրենց քր. գործին սպասելուց կամ քր. գործի ընթացքում գողոնի մի մասը ծախսում են մանիպուլացիաների և կեղծիքի տարածման վրա, որով ուզում են ցույց տալ, որ մենք իրենց նման կոռումպացված ենք, սակայն իրենց պատեպատ տալով, ուժերը լարելով, գիշերները չքնելով, զանգելով մարզում և Երևանում իրենց ծանոթ ու անծանոթներին, արդյունքի չեն հասել, որոշել են կեղծիք տարածել արդեն երկրորդ անգամ. իմ ավտոմեքենայի հետ աղերս չունեցող այլ ավելի թանկարժեք ավտոմեքենայի նկարներ, հավանաբար, տեղադրելով լափամանի փողերով պատվիրված նյութերում: Սիրելի հայրենակիցներ, իմ ավտոմեքենան Lexus rx350 մակնիշի է, արտադրված 2006 թվականին, գնել եմ ԱՄՆ-ից վթարված վիճակում, որը վերանորոգել եմ և տեղադրել բնական գազ: Տեղադրում եմ նաև իմ մեքենայի նկարները: Այս թեմային կրկին կանդրադառնամ»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր