Հնդկաստանում Boeing օդանավի կոշտ վայրէջքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի
Հնդկաստանի Քերալ նահանգի Կոժիկոդ քաղաքի օդանավակայանում Air India Express ավիաընկերության Boeing 737 օդանավի կոշտ վայրէջքի հետանքով մահացածների թիվը հասել է 20-ի։
Այդ մասին հայտնում է Hindustan Times-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Նշվում է, որ զոհվածների թվում են 2 օդաչուները։ Տուժել է ավելի քան 140 ուղևոր, նրանցից ոմանք լուրջ վնասվածքներ են ստացել։
Վայրէջքը կատարվել է հորդառատ անձրևի ժամանակ։ Եղանակային բարդ պայմանների պատճառով օդանավը ստիպված է եղել 2-րդ անգամ վայրէջք փորձ կատարել։
Օդանավը ուղղություն էր վերցրել Դուբայից, որը տեղափոխում էր համավարակի պատճառով Դուբայում մնացած Հնդկաստանի քաղաքացիների։