211652_close_icon
views-count2895 դիտում article-date 11:25 23-06-2016

Հնդկաստանում կայծակի հարվածից զոհվածների թիվը հասել է մոտ 100-ի

Հնդկաստանում վերջին մի քանի օրերի ընթացքում կայծակի հարվածներից առնվազն 93 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է RBC-ն` հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին: Բահիր նահանգում զոհվածների թիվը կազմում է 56, այլ նահանգներում` 37: Նշվում է, որ զոհվածների մեծ մասը ամպրոպի և կայծակի ժամանակ աշխատելիս են եղել ֆերմաներում` բաց հողատարածքում: Հայտնի է, որ 2014 թ.-ին Հնդկաստանում կայծակի հարվածներից մահացել է մոտ 2,5 հազար մարդ: [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/22/88567/]Հիշեցնենք[/url],որ Հնդկաստանի Բիհար նահանգում կայծակի հետևանքով մեկ գիշերվա ընթացքում կար առնվազն 45 զոհ: Նշվում էր, որ ավելի քան 10 հոգի տուժել են: Աղբյուրի պնդմամբ` զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տեղեկությունները դանդաղ են հասնում իշխանություններին: Հնդկաստանի արևելքում հորդառատ անձրևներ են տեղում և մոտակա մի քանի օրում նման եղանակային պայմանները կպահպանվեն:

Նմանատիպ նյութեր